Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Մարզահամերգային համալիրը հինգերորդ անգամ հանվեց աճուրդի

Մարզահամերգային համալիրը հինգերորդ անգամ հանվեց աճուրդի
17.07.2014 | 18:05

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր արդեն հինգերորդ անգամ հանվել է աճուրդի, այս անգամ արդեն 12 միլիարդ 695 միլիոն 535 հազար դրամ (մոտ 31 միլիոն 193 հազար դոլար) մեկնարկային գնով։ Աճուրդի մասին հայտարարությունը տեղադրված է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնական կայքէջում, որպես վերջնաժամկետ նշվում է հուլիսի 29-ը։

Նախորդ չորս աճուրդները չեն կայացել գնորդ չլինելու պատճառով, իսկ համաձայն հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման կարգի՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օրը լոտը նորից է դրվում աճուրդի, այս անգամ՝ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով։
Հիշեցնենք՝ առաջին անգամ համալիրը աճուրդի հանվեց այս տարվա մայիսի 19-ին՝ 19 միլիարդ 350 միլիոն դրամ նախնական գնով։

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ